Բրյուսել, հունիսի 18, 2018թ․ – Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան հանդիպմանը Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան կրկին ներկայացրեց ասոցիացիան և նրա իրականացրած գործողությունները ուղղված Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանը և գործարար զարգացմանը ԵՄ ընկերությունների համար, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց ներկայությունը երկրում կամ պատրաստվում են մտնել հայկական շուկա։ Հանդիպման ընթացքում ամբողջ աշխարհից հավաքված ԵԲԿ-ներին՝ Չինաստանից Մոլդովա և Արգենտինայից Կազախստան, ներկայացվել են ԵԲԿ Համաշխարհային ցանցի ապագա ծրագրերը, քննարկվել են ԵՄ-ից դուրս երկրներում զարգացման նպատակները և գործարար միջավայրի մարտահրավերները։