Մարտի 15-16-ը Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց Թբիլիսիում կայացած «Բիզնեսի պահպանում և ամբողջականություն» քննարկման թեմայով համաժողովին

Թբիլիսի, մարտի 16, 2018թ․ – Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց Վրաստանում՝ 2018թ․ մարտի 15-ին և 16-ին կայացած հակակոռուպցիոն միտում հետապնդող միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՝ «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ» – ի (EBRD), «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) և «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի» (UNDP) հետ համատեղ։

Հայաստանում Եվրապական Բիզնես Ասոցիացիան ներկայացրեց Բիզնեսի պահպանման և ամբողջականության ծրագիրը, և նշեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական ռիսկերը և հնարավորությունները։ Բիզնես ոլորտի տարածաշրջանային փորձագետների սեմինարի ժամանակ Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան հաղորդեց ՓՄՁ-ների ամբողջականության և պահպանման մասին։