Մարտի 5-ին կայացավ Եվրոպական բիզնես ասոցիացիայի տուրիզմի խորհրդի նիստ

Երևան, 5 մարտի, 2018 թ․ – Տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տուրիզմի խորհրդի նիստ, որին մասնակցել են Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունները և գործընկերները, որոնք գործում են տուրիզմի և հյուրընկալության ոլորտներում, ինչպես նաև ԵԲԱ այնպիսի անդամները և գործընկերները, որոնք հանդիսանում են Հայաստանում տուրիզմի զարգացման շահառուներ։

Նիստին մասնակցել էին հանրային հատվածի ներկայացուցիչները, մասնավորապես ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության փոխտնօրեն պրն․ Ստեփան Պայասլյանը, Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ պրն․ Արմեն Հարությունյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ պրն․ Մեխակ Ապրեսյանը․ Նիստին ներկա էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ պրն․ Ստանիսլավ Տոշկովը, ինչպես նաև GIZ-ից տիկին Արմինե Իսրաելյանը։

Հանդիպմանը ընթացքում տուրիզմի ոլորտի զագրացման հետ առնչվող մի շարք խնդիրներ են ներկայացվել և քննարկվել, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին, քաղաքացիական ավիացիային և տուրիզմի պետական կոմիտեին վերաբերող։

Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնվելով նիստի ընթացքում վերհանված խնդիրների վրա կմշակի համապատասխան առաջարկ և կհրապարակի այն կայքում։