Եվրոպական բիզնես ասոցիացիայի առաջին ամենամյա ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 21-ին

« of 2 »

Փետրվարի 21-ին, 2017 թ․ տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանը և ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկին։


Դիտե՛ք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպման մասին այստեղ։


Պարոն վարչապետի բացման խոսքի ընթացքում նա ընդգծեց համագործակցության կարևորությունը արտաքին ներդրողների հետ և մի անգամ ևս շեշտեց, որ կառավարությունը պատրաստ է ակտիվ համագործակցել բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար։
Միջոցառումը նշանավորվել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասոցիացիայի պատվավոր նախագահի կոչման շնորհմամբ ըստ Եվրոպական Ասոցիացիայի խորհրդի որոշմամբ։
Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի նախագահ Լևոն Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց պարոն վարչապետին և պարոն դեսպանին համագործակցության և աջակցության համար։
Դեսպանը շնորհավորել է ԵԲԱ նախորդ տարվա հաջողությունները, որոնք բիզնես միջավայրում կոնկրետ փոփոխություններ են բերել և ողջունել է եվրոպական բիզնեսի հանդեպ վարչապետի բաց դռների քաղաքականությունը:
Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի գերծադիր տնօրեն՝ Դիանա Սարումովան ներկայացրեց 2016 թվականի տարեկան հաշվետվությունը և շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին և անդամներին ակտիվ համագործակցության համար։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։