Հարգելի գործընկերներ,
Հիշեցնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 1000-ից 1730-ը, Հայաստանի զարգացման հիմնադրամը կկազմակերպի ԵՄ-Հայաստան- Իրան եռակողմ գործարար համաժողով, որի ընթացքում տուրիզմի, ՏՏ, գյուղատնտեսության, տեքստիլի, մեքենաշինության և այլ ոլորտների եվրոպական, հայկական և իրանական ընկերությունները կքննարկեն հնարավոր գործարար համագործակցության հեռանկարները։ Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև կլոր սեղան՝ նվիրված Հայաստան-Իրան միջսահմանային առևտրի հարցերին։ Համաժողովը տեղի կունենա Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 15-17-ը կազմակերպվող «Եվրոպան Հայաստանում» խորագրով առևտրին և ներդրումներին նվիրված ԵՄ բազմաոլորտային ցուցահանդեսի շրջանակներում, որին Եվրամիության գրեթե բոլոր երկրների ավելի քան 90 ընկերություններ կցուցադրեն իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն նաև երկուստեք (B2B) ձևաչափով հանդիպումներ, որը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի եվրոպական և իրանական ընկերությունների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերը և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները։
խնդրում ենք, համաժողովին և կլոր սեղանին մասնակցության հետաքրքրության դեպքում, մինչև սեպտեմբերի 14-ը հաստատել Ձեր մասնակցությունը a.mkrtchyan@dfa.am էլեկտրոնային հասցեին (նշելով ընկերության ներկայացուցչի տվյալները և կոնտակտային համարը), ինչպես նաև ուղարկել այն ընկերություների անուները, որոնց հետ կուզենայիք հանդիպել B2B հանդիպումների ընթացքում։ Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում եմ կապ հաստատել Անահիտ Մկրտչյանի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 011597800 կամ 091119001։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու համաժողովի, ինչպես նաև կլոր սեղանի աշխատանքներին։
Եվրոպան Հայաստանում ցուցահանդեսի միջոցառումների օրակարգ>>
ԵՄ-Հայաստան- Իրան եռակողմ գործարար համաժողովի օրակարգ>>
Այս պահին գրանցված եվրոպական և իրանական ընկերությունների ցանկը>>