32 Եվրոպական բիզնես կազմակերպությունները ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան, մասնակցել են Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի (EBO WWN) ամենամյա նիստին Բրյուսելում, ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ-ների Գլխավոր Տնօրինությունում (DG Grow)․ Հիմնական քննարկված թեմաներն էին՝ ՓՄՁ-ների միջազգայնացումը, ՓՄՁ միջև կապերի հաստատմումն ու խթանումը, երրորդ երկրներում Եվրոպական ներդրողների աջակցությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման աջակցման ԵՄ հանձնաժողովի նախագծերը և այլն։
Հանդիպումների և քննարկումների ընթացքում Եվրոպական Բիզնես Կազմակերպությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումն արտահայտող փաստաթղթերն ու առաջարկությունները ԵՄ դիվանագիտության վերաբերյալ։
Եվրապական Բիզնես Կազմակերպությունների Ցանցի անդամները հանդիպեցին Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչների և Եվրապալատի (Եվրոպական Առևտրաարդյունաբերական Պալատների Ասոցիացիա) գլխավոր գործադիր տնօրեն Արնալդո Աբրուզիննիի հետ։ EBO WWN պատմության մեջ առաջին անգամ ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է EBO WWN գործող նախագահ Ռենատո Պաչեկոյի հետ և քննարկել Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունը և այլ հարցեր։