«Բիզնեսի Հնարավորությունները, Խոչընդոտները և Հեռանկարները» Բիզնես Ֆորում

« of 2 »

Հուլիսի 7, Եվրոպական բիզնես ասոցիացիան Հայաստանի գործարար համայնքի և Եվրոպական դիվանագիտական համայնքի հետ համատեղ իրականացրել է գործարար համաժողով Հայաստանում գործարարությամբ զբաղվող օտարերկրյա և տեղական ընկերությունների / ներդրողների համար բիզնեսի հեռանկարների (խոչընդոտների և հնարավորությունների) վերաբերյալ։
Համաժողովին մասնակցել և ակտիվ քննարկումներ են վարել Նորին Գերազանցություն Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Նորին Գերազանցություն դեսպան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտիչեանը։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ներկայացրել է Հայաստանում առկա հիմնական խոչընդոտները, մասնավորապես ` հարկային, մաքսային, պետական գնումների, մենաշնորհի, հավասար իրավունքների, արդար մրցակցության և դատական համակարգի ոլորտների խնդիրները: Նա խոսեց նաև հնարավորությունների բարելավման և վերոնշյալ հարցերի պոտենցիալ լուծումների շուրջ: Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել և աջակցել գործարար միջավայրի բարելավման գործընթացում, ինչպես նաև տրամադրել այդ հարցերի պոտենցիալ լուծումները:
Իսթ-Ինվեսթի հանրային-մասնավոր երկխոսության փորձագետ Քրիստիան Գեսսլը ներկայացրեց Հայաստանում հանրային-մասնավոր երկխոսության պլատֆորմի զարգացման կարևորությունը: Եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և կիսվեցին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու փորձով։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է 14 հայկական և եվրոպական գործարար միությունների միջև ստորագրված համաձայնության հուշագիրը, որի հիմնական նպատակն է ընդգծել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման համար առավել կարևոր խնդիրները և ցուցադրել միասին աշխատելու պատրաստակամությունը՝ հիմնական բիզնեսի զարգացման համար հիմնական խոչընդոտների վերացման նպատակով: