Եվրոպական Բիզնես Ասոցիացիան մասնակցեց Օտարերկրյա Ներդրումային Կլիմայի Բարելավման հարցերի վերաբերյալ լսումներին ԱԺ-ում

Դեկտեմբերի 9, Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում անցկացված օտարերկրյա ներդրումային կլիմայի բարելավման հարցերի վերաբերյալ լսումներին:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ևս հանդես եկավ ելույթով և ընդգծեց ներդրումային մթնոլորտի բարելավման հիմնական խոչընդոտները: Նա առաջարկեց առաջնահերթորեն աշխատել կոնկրետ բարելավումների ուղղությամբ, աջակցելով այն ընկերություններին, որոնք արդեն գործում են Հայաստանում, և ապա միայն կատարել իրազեկումն ու քարոզչությունը։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրենը նշեց հարկային եւ մաքսային դաշտում ընթացիկ բարելավումները, որոնք մի քանի ամիս առաջ անկյունաքար էին հանդիսանում բիզնեսի զարգացման համար և այժմ ընկերությունները արդեն կարող են տեսնել փոփոխություններ և հույս ունենալ, որ գործընթացը շարունակական է լինելու:

Դիանա Սարումովան ընդգծեց հավասար իրավունքների և արդար մրցակցության վճռորոշ կարևորությունը գործող և ապագա օտարերկրյա ներդրողների համար։ Նա նաև նշեց դատական համակարգի կարևորությունը, որը ներդրողներին պետք է օգնի ապահով և ինքնավստահ զգալ:

Ինչպես նաև հիշատակվել են այժմ բիզնես գործունեությունում խնդիրներ ունեցող մի քանի եվրոպական ընկերություններ, որոնք գործում են Հայստանում, և առաջարկվել է կազմակերպել հանդիպումներ այդ խնդիրներին հետևելու և  պոտենցիալ լուծումներ գտնելու նպատակով:

“Եթե մենք կկարողանանք օգնել այդ ընկերություններին, դա կլինի լավագույն քարոզչությունը և հիմք կհանդիսանա այլ արտերկրյա ընկերությունների հայկական շուկա մուտք գործելու համար”, – նշեց Դիանա Սարումովան։

Նա երախտագիտություն հայտնեց Եվրոպական բիզնես ասոցիացիայի և նրա անդամների անունից, որոնք նույնպես հրավիրված էին խորհրդարանային լսումներին, և նշեց հանրային-մասնավոր երկխոսության կարևորությունը, որը ցույց է տալիս Հայաստանի կառավարության համագործակցության և համատեղ լուծումներ գնտելու պատրաստակամությունը: