Երևան, հուլիսի 13, 2018թ․ – Այսօր Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչը և մի շարք այլ բիզնես անդամակցությամբ կազմակերպություններից մասնակիցներ ստացել են “BMO Academy”-ում մասնակցության վկայականներ։
“BMO Academy” շրջանակներում մասնակցող կազմակերպությունները նախագծի ընթացքում ստացել են մասնագիտական փորձի փոախանակում և բիզնես անդամակցությամբ կազմակերպությունների զարգացման գործիքների վերաբերյալ ուսումնական աջակցություն։ Արարողության ընթացքում նաև ամփոփվեց նախագիծը, որը մեկնարկել է ս․թ․ հունվարին մեկ շաբաթ տևած թրեյնինգներով, որոնց հաջորդեց մարտ ամսում ուսումնական այց դեպի Ավստրիա և Չեխիայի Հանրապետություն։
Հուլիսի 11֊ին Եվրոպական բիզնես ասոցիացիայի գրասենյակում անցկացվել է անդամների հետ հարաբերությունների և անդամակցության զարգացման վերաբերյալ ուսումնական վերապատրաստում, որը վարել է գերմանացի փորձագետ տկն․ Կիրստեն Ալբրեխտը։
Որպես արդյունք, Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամներին հետաքրքիր թարմացումներ և նորություններ են սպասվում։
“BMO Academy” նախագիխը իրականցվել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող SMEDA ծրագրի շրջանակներում։