Երևան, ապրիլի 2, 2019թ․ – Եվրոպական Բիզնես Ասոցիացիան (ԵԲԱ) իր գործընկերներ՝ Հայ-իտալական առըևտրաարդյունաբերական ասոցիացիայի, Գերմանական տնտեսական միավորման, Հայ-բրիտանական գործարար պալատի, Հայ-բելգիական առևտրային պալատի, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ հանդիպեցին ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի և ներկայացուցիչների հետ։
ԵԲԱ-ն և գործընկերներ պալատներն ու ասոցիացիաները ներկայացրեցին կարծիքներ և արեցին հարցադրումներ տնտեսական իրավիճակի և զարգացումների, ներդրումների հետ կապված հարցերի վերաբերյալ, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման տեսլականի իրենց մասին։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ընդգծեց նման ձևաչափով քննարկումների կարևորությունը և նշեց, որ այդպիսի հանդիպումները պարբերաբար կկազմակերպվեն:
Քննարկման ժամանակ մտքեր են փոխանակվել հարկային օրենսդրությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին, դեղագործական շուկային, ՏՏ ոլորտին վերաբերող հարցերի շուրջ: