Երևան, փետրվարի 22, 2018 թ․ – Այսօր Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները հանդիպել են Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության E2 բաժնի ղեկավար պարոն Պետրոս Սուրմելիսին, ով այս օրերին այցով ժամանել է Հայաստան։ Հանդիպումը հյուրընկալվել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից։
Պարոն Սուրմելիսը 2017թ․ նոյեմբերին ԵՄ և Հայաստանի կողմից ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական բանակցողներից է։ Նա հակիրճ ներկայացրեց բիզնեսի ներկայացուցիչներին ոլորտի համար համաձայնագրի օգուտները, ինչպես նաև պատասխանեց ԵԲԱ անդամների հարցերին և մենկանաբանեց իրեն ներկայացված հարցումները։
ԵՄ և Հայաստանի կողմից ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում որպես առաջնահերթություններ բիզնես միջավայրի զարգացման համար նշվել են նաև մտավոր սեփականության իրավունքը, թափանցիկությունը և արդար մրցակցությունը։