Մարտի 20-ին ԵԲԱ նախագահն և գործադիր տնօրենը հանդիպեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ

Երևան, մարտի 20, 2019թ․ – Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Լևոն Իսրայելյանը և գործադիր տնօրեն Դիանա Սարումովան հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

ԵԲԱ նախագահն և գործադիր տնօրենը ներկայացրել են Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունն ու ծրագրերը նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնես միջավայրի բարելավման հարցերը, ՀՀ-ԵՄ երկկողմ գործարար համագործակցության և ինտեգրացիայի հնարավորությունները։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) կիրառման գործընթացների  և ԵԲԱ-ի կողմից վերջերս նախաձեռնված Արտաքին Ներդրումների Պաշտպանության և Աջակցման Խորհրդի  ստեղծման կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու Հայաստանում ներդրումների համար առավել գրավիչ պայմանների բարելավման նպատակով: