Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը ընդունում է երիտասարդ տնտեսագետների դիմումները տնտեսական բաժնի օգնականի աշխատատեղի համար։
Աշխատանքային պահանջները՝
– Հայաստանի Հանրապետության քաղաքացի
– Բարձրագույն կրթություն, տնտեսագիտության մագիստրոսի աստիճան
– Մակրոէկոնոմիկայի գիտելիքների գերազանց տիրապետում
– Ոլորտային և միկրոտնտեսական մակարդակներով Հայաստանի տնտեսության լավ իմացություն
– Վերլուծական հմտություններ
– Հաղորդակցման հմտություններ (անհատական փոխգործակցության, էլ-նամակագրության, հեռախոսային կապի)
– Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր), չեխերենի իմացությունը ցանկալի է
– ՏՏ իմացություն (MS Office, Internet)
– Առանց քրեական հետախուզման և պատասխանատվության ենթարկվածության կենսագրություն
– Ինքնուրույն աշխատելու ընդունակություն
– Գաղտնիության պահպանում։
Դեսպանությունն առաջարկում է՝
– 1 տարվա պայմանագիր՝ երկարաձգելու հնարավորությամբ
– Մրցակցային աշխատավարձ բուհերի շրջանավարտների համար
– Ընկերական և պահանջկոտ աշխատանքային միջավայր Երևանի կենտրոնում
– Սերտ փոխազդեցության Չեխիայի ու Հայաստանի հաստատությունների, ընկերությունների և գործարար միությունների հետ
– Անկախ աշխատանքի հնարավորություն։
Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք Ձեզ անգլերեն լեզվով կազմած CV- ն ուղարկել yerevan@embassy.mzv.cz էլ-հասցեին՝ նշելով “Assistant to Economic Section application + your name and surname” Ձեր նամակի թեմայում (subject).
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 20 հունվարի, ժամը 16:00.
Նախընտրելի թեկնածուներից կպահանջվի (հունվարի 25-ին, 2017 թ.) ներկայացնել գրավոր վերլուծություն կոնկրետ տնտեսական խնդրի և / կամ իրավիճակի վերաբերյալ (անգլերեն, վերջնաժամկետը՝ հունվարի 27-ին, 2017թ):
Ընտրության գործընթացի վերջնական փուլը կհանդիսանա անհատական հարցազրույց դեսպանատանը:
Աշխատանքի սկիզբը՝ փետրվար, 2017թ․ (ենթակա է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաստատմանը):