2016 թ․ դեկտեմբերի սկզբին Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի տարեկան տարածաշրջանային հանդիպմանը Հարավային Կորեայի մայրաքաղաք՝ Սեուլում։ Աշխարհի Եվրոպական բիզնես ասոցիացիաները կիսվել են սեփական փորձով, գաղապարներով, ընթացել են բազում հետաքրքիր քննարկումներ, ինչպես նաև ներկայացվել են պրեզենտացիաներ։
Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան 2016 թ․-ից հանդիսանում է Եվրոպական բիզնես կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի 33 անդամներից մեկը։
Քննարկումների հիմնական թեմաներն էին
– Տնտեսական դիվանագիտության ռազմավարությունը եւ մոտեցումը
– Յուրաքանչյուչ երկրում Եվրոպական Բիզնես Ասոցիացիաների փոխազդեցությունն ԵՄ նախագծերի հետ
– Եվրամիության բիզնեսների միջազգայնացման ԵՄ գործիքների ամփոփում
Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ-ների Գլխավոր Տնօրինության (DG Grow) ներկայացուցիչ Ֆիլիպ դե Թաքսին ընդգծեց Եվրոպական բիզնես ասոցիացիաների կարևորությունն ամբողջ աշխարհում և նշեց, որ Եվրոպական բիզնես կազմակերպությունների Ցանցը ունի շահագրգիռ կողմի առանցքային դիրք: