Երևան, մայիսի 21, 2018 թ․ – ԵԲԱ-ն մասնակցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ կայացած հանդիպմանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր նապարարության նոր նախաձառնեթյան մեկնարկը, որը միտված է հավաքագրել գաղափարներ և առաջարկներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են բիզնես միջավայրի զարգացմանը։
Հարգելի գործընկերներ, Դուք նույնպես կարող եք ներկայացնել Ձեր առաջարկները և խնդիրները՝ գրելով մեզ նամակ info@eba.am էլեկտրոնային հասցեին։
Դուք կարող եք տրամադրել տեղեկություններ հարկային, մաքսային, պետական գրանցման, նոտարական, հանրային գնումների, փաստաթղթաշրջանառության և վարչարարության և այլ հարակից ոլորտներում Ձեզ հանդիպած խոչընդոտների մասին։