Հունիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամներին

Երևան, հունիսի 7, 2018թ․ – Այսօր Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:

ԵԲԱ անդամները նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունը։ Նշվել է, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի իրակացրած ծրագրերը հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցերը։ Կարևորվել է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու առողջ մրցակցության խրախուսումը: