Եվրոպական բիզնես ասոցիացիան մասնակցեց Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստին

Նոյեմբերի 29, Եվրոպական Բիզնես Ասոցիացիան մասնակցեց ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստին:

Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ խորհրդի կազմը և ձևաչափը ընտրվել են խորհրդի շրջանակներում քննարկվող վարչարարության հարցերի կարևորության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ հաղորդակցվելու սկզբունքներով:

Խորհրդի նիստին քննարկվող օրակարգային հարցերի շարքում կարևորվեց 2016 և 2017թթ. շահութահարկի հաշվարկման նպատակով փուլինգային համակարգի կատարելագործման, համակարգի մոտեցումների և դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դրանում կատարվող հնարավոր փոփոխությունների նպատակահարմարության, հարկային օրենսդրության խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների վերանայման, ՓՄՁ-ների համար ապրանքների առանձնացված հաշվառման և այլ արդիական հարցեր: