Դեկտեմբերի 14, Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ տիկին Թերեզա Դաբան Սանչեսը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Ամերիկայի առևտրային պալատի անդամների համար ներկայացրել է «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» խորագրով պրեզենտացիա:
Պրեզենտացիայի ընթացքում տիկին Սանչեսը ներկայացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերջին մակրոտնտեսական զարգացումները և մարտահրավերները՝ շեշտելով Հայաստանի վերջին և հեռանկարային զարգացումները։